Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԱՄՆ-ը ճնշում է Հայաստանին

ԱՄՆ-ը ճնշում է Հայաստանին
16.07.2019 | 20:41

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում բավական ուշագրավ հայտարարություն է արել։ «Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ն ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,-ասել է Միրզոյանը։

Փաստորեն, Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ուղիղ փաստում է, որ ԱՄՆ-ը Հայաստանի վրա ճնշում է գործադրում։ Սա ակնհայտ էր Բոլթոնի հայտնի այցից հետո, երբ հնչեց Իրանի հետ սահմանը փակելու հնարավորության մասին։ Ասել է՝ այդ ճնշումները գնալով աճել են և հիմա երկրի բարձրագույն իշխանությունը ոչ դիվանագիտական, այլ ուղիղ տեքստով խոսում է այդ մասին։ Անշուշտ, կարելի էր այս ամենը հասկացնել այլ խողովակներով, դիվանագիտական լեզվով։ Հավանաբար նման ձևով հայտարարության համար երկու պատճառ կա՝ այլևս անհնար է այդ ճնշումներին դիմագրավել և բաց խոսվում է դրա մասին, կամ նոր իշխանություններին պակասում է փորձառությունը, որպեսզի դիվանագիտական լեզվով ԱՄՆ-ի պես գերտերության հետ շփվի։ Ցանկացած տարբերակում մեր վիճակը հուսադրող չէ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 3344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ